Լիոնում պայթյուն է որոտացել
Ֆրանսիայի Լիոն քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, պայթյունի պատճառները դեռևս հասկանալի չեն: Այն որոտացել է Վիկտոր Հյուգոյի անվան հետիոտն կենտրոնական փողոցում:
Ինչպես հաղորդվում է տուժածների շրջանում 8-ամյա երեխա կա: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը ականապատ ծանրոցն է եղել: