1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 14 հոկտեմբերի 2019թ., 00:00
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են Երեւան Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն անվճար է Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան Ալիևի կողմից Մարաղայի սցենարի ներկայացումը՝ ի ցույց է դնում Ադրբեջանի մոտեցումը. ԱԳՆ ամուլի խոսնակ Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք Էրդողանը մեկնում է Բաքու Հայաստանը «իզգոյի» կարգավիճակում է հայտնվում. Կարինե Աճեմյան Լիբերալ օրենսդրությունը կրիպտոարժույթի հարցում կբարձրացնի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ. փորձագետ ՀՀ քաղաքացիները դարձյալ չզգացին հայտարարված տնտեսական ակտիվության աճը. փորձագետ Եղանակը Հայաստանում «Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների». Էրդողանը ՆԱՏՕ-ին ընտրության առաջ է կանգնեցրել Ուսանողուհին դատարկ քննական թերթիկ է հանձնել ու ստացել «գերազանց» գնահատական Մշակվում են հնարավոր բոլոր քայլերը Սիրիայի հյուսիսային շրջաններից տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ Այսօրվա իշխանությունը ապազգային քաղաքականությամբ դաշտ ստեղծեց Ալիեւի գռեհիկ հայտարարության համար. Գեւորգ Գեւորգյան Հայ պատանի շախմատիստները 4 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի Քոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին. Էրդողան Հայաստան է ժամանել ՁԻԱՀ-ով հիվանդ 14 կուբացի տրանսգենդեր Վրաստանի վարչապետը վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Հրայր Թովմասյանն արձակուրդում է. նա չի մասնակցում իր հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը Սիրիացի քրդերի և Դամասկոսի համաձայնությանը սատարելու են Ռուսաստանը և Իրանը. Վարդան Ոսկանյան Սննդաբանները բացահայտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը Թուրքիայի օսմանյան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները Ռուսաստանում ադրբեջանցին սպանել է դիջեյին՝ երաժշտությունը չփոխելու պատճառով (տեսանյութ) Սերբիայի հավաքականի մարզիչը ստելու համար պատժել է Լուկա Յովիչին Արմեն Գեւորգյան. Նորից ներդրումների մասին կամ այն մասին, թե ինչու դրանք չկան Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում «ծուղակում են հայտնվել» Անչափ հպարտ եմ. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ՀԲԸՄ կատարած այցից Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի Արցախի նախագահը դիվանագետների խորհրդակցություն է հրավիրել Սիրիայում օտարերկրյա լրագրողներ են զոհվել Ռուսաստանի հավաքականը կրկնել է Ռոմանցեւի գլխավորած ազգային թիմի ռեկորդը Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երեւան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները Եվրո-2020․ Օրվա հանդիպումները ԱՄՆ-ն սկսում է 1000 զինծառայողի դուրս բերել Սիրիայի հյուսիսից Տեղի ունեցավ երևանյան ամենասպասված իրադարձություններից մեկը՝ “Puzzle Battle” –ը Լեմուրը պոկել է մեկնաբանի կեղծամը հենց ուղիղ եթերի ժամանակ «Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք». Էրդողան Սահմռկեցուցիչ տեսանյութ՝ Սիրիայից․ բնակավայրերից հեռացող խաղաղ բնակչությանը ճանապարհներին գնդակահարում են (տեսանյութ) ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը Հրայր Թովմասյանի սանիկների վրա գործ կարելուց հետո ռեժիմը ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարքը շարունակում է տեղեկատվական դաշտում ՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համար Սիրիայի հյուսիս-արևելքի վերջին երեք օրը՝ ականատեսների աչքերով Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ Մեքսիկացի քաղաքապետն իր ստվարաթղթե պատկերն է ուղարկում այն միջոցառումներին, որոնց չի կարողանում այցելել Սատուրնի նոր արբանյակների անունները կորոշեն համացանցի օգտատերերը Մշտական լարվածության օջախ կամ անհաջող մարզպետի հետեւանքները Նոր մանրամասներ Գեղանիստում կատարված սպանությունից. Կրակոցներից հետո իջել է մեքենայից եւ նորից է կրակել Բախում իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի և սահմանապահների միջև. (լուսանկարներ) Հարկային եկամուտների 3-րդ եռամսյակի պլանի կատարումը հարցականի տակ է Պաշտպանության նախարարությունում «ֆորսմաժորային» իրավիճակ է Բրիտանական անտառներում հայտնաբերված փլատակների գաղտնիքը բացահայտվել է Բյուջեի պերճանքն ու թշվառությունը Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել (տեսանյութ) Bloomberg-ը կազմել է մեքենաշինության ոլորտի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը 2 տղամարդ փորձել են գարեջուր խմեցնել ալիգատորին Ջորջո Պետրոսյանը հաղթեց One Championship-ի եզրափակչում (տեսանյութ) Վիկտորյա Դայնեկոն անզգուշորեն հետեւորդներին ցույց է տվել մերկ կուրծքը «Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Ահա սա է հեղափոխությունը․ Փաշինյան Նիգերիացի դարպասապահը սարսափելի վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի հետ խաղում (տեսանյութ) Երբ են մեկնարկելու Մետրոյի նոր կայարանի կառուցման շինարարական աշխատանքները Թրամփի եւ Զելենսկիի հեռախոսազրույցի հայկական նախապատմությունը Պետք չէ զարմանալ, որ պաշտպանյալը պետական բյուջեն վերածում է ընտանեկան բյուջեի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Տուրկու Թուրքիան միտումնավոր է կրակ բացել ամերիկյան ուժերի ուղղությամբ Ափսոսում եմ, որ չկան Նոր Թուրքիայի «ողջամիտ» քաղաքական ուժեր Թրամփը հայտարարել է, որ աշխատում է կոնգրեսականների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ Թուրքիայի զինուժը վերահսկողություն է հաստատել Սիրիայի՝ ռազմավարական նշանակության մայրուղու նկատմամբ Վենետիկյան հանձնաժողովից կարծիք արդեն կա, մեկնաբանել՝ չեն շտապում Ամբողջ գիտակցական կյանքը պետական միջոցների «թալանին» նվիրած մարդը բարոյական իրավունք չունի «թալանելու» պետական բյուջեն Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարել ռազմական հարձակումը Սիրիայում Մեծ Բրիտանիայում երկամյա աղջիկը կարող է արտաքսվել, քանի որ երկրում չի բնակվել վերջին 7 տարիների ընթացքում Եվրո-2020․ Լեհաստանը եւս նվաճեց ուղեգիր, օրվա բոլոր արդյունքները Էրդողանն արձագանքել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին «Ասենք թե համակերպվենք ցածր գնին, բա վարկերը ո՞նց պետք է վճարենք». Վայոց Ձորի մարզում խաղողագործները բողոքում են
Հարցում

Փաշինյան․ Հայաստանը հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը

Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը:

«Նոր Հայաստանն առավել ևս, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Կարծում եմ՝ այն, որ այսօր Հայաստանի ազգային և տվյալ համատեքստում կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան»:

«Ընդհանրապես, կրոնը և միջկրոնական հարաբերությունները, թերևս, հաջորդ ամենակարևոր թեման են, որովհետև երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը և կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից: Բայց մենք այս իրավիճակը բավականին տարօրինակ ենք համարում նաև այն բերումով, որ հանրահայտ կրոնների կամ ամենատարածված կրոնների մեծ մասը, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, որովհետև մեր հավատքը և համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնն իրականում երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է, որ նրանք հասնեն երջանկության: Եվ եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տեսության բերումով, այսինքն՝ մարդկանց տարբեր մեկնաբանությունների բերումով, դա նշանակում է, որ այդ բաժանարար գծերը կարող են վերացվել նաև նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով, նոր մոտեցումներով, իրենց իսկ կողմից քաշված և ստեղծված բաժանարար գծերը վերացնելու միջոցով, և դրա ամենակարևոր նախապայմանը փոխադարձ հարգանքն է միմյանց ունեցած համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների և ընկալումների վերաբերյալ», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Ամենամյա համաժողովի նպատակն է հայաստանցի, վրաստանցի և միջազգային գործընկերների շրջանում բազմակողմանի քննարկումների ծավալումը կրոնի և համոզմունքի ազատության ոլորտում առկա զարգացումների և մարտահրավերների վերաբերյալ, հայ-վրացական կապերի ամրապնդումը և միջազգային համագործակցության խթանումը։ Այն ծառայում է որպես մի հարթակ, որտեղ առանցքային շահագրգիռ կողմերը տարբեր տեսանկյուններից քննարկում են Հայաստանում, Վրաստանում և, առհասարակ, աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության ոլորտ, իրավիճակն ու զարգացումներն, ինչպես նաև մշակում են դրա բարելավմանն ուղղված համապատասխան առաջարկներ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

website by Sargssyan