ԱՄՆ-ում հսկայական պտտահողմ են նկարահանել
Ամերիկյան Տեխաս նահանգի Լիպսկոմբ բնակավայրից ոչ հեռու հսկայական պտտահողմ են նկարահանել: Տեսանյութը հրապարակվել է Associated Press գործակալության YouTube-ի էջում:
ԱՄՆ-ի տարածքում արդեն չորս օր է` հզոր պտտահողմեր են մոլեգնում: Հաղորդվել էր, որ միայն երեկ տարբեր նահանգներում 50-ից ավելի հզոր պտտահողմեր են գրանցվել: