ՊՎԾ պետի պաշտոնակատարը պոպուլիստական հայտարարություն է արել. Վալերի Օսիպյան (տեսանյութ)
Ոստիկանությունում չարաշահումների մասին ՊՎԾ պաշտոնակատարի հայտարարությունը ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պոպուլիստական է որակում: «Պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացրել է, կարծում եմ՝ կրում է պոպուլիստական բնույթ: Ես կոռեկտ չեմ համարում այս փուլում, դեռևս քննությունը չավարտած, փորձում են ենթադրյալ մեղադրանքներով ներկայացնել անձանց: Ինքը շտապեց, միգուցե դիլետանտություն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վալերի Օսիպյանը: