Որդեգրել ցանկացող անձինք հատուկ դասեր կանցնեն
Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով հաստատեց՝ երեխա որդեգրել ցանկացող անձինք պետք է ստանան հատուկ դասեր։ Գործադիրում այսօր ընդունվեց այդ դասերի անցկացման կարգը, որում էլ ներկայացված են մանրամասները։ Հարցը զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա նշեց, որ ծրագիրը պատրաստվել է միջազգային ստանդարտների համաձայն, դրանում ներառվել են հոգեբանական, սոցիալական և այլ գիտելիքներ, որոնք կօգնեն երեխաներին ինտեգրել նոր ընտանիք։