Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը
Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչների մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը վերարտադրվել է մարդկային մազի լայնությունից էլ պակաս լայնություն ունեցող կտավի վրա, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քուինսլենդի համալսարանի ֆիզիկոսները հատուկ լազերներ են կիրառել:
Արվեստի գործի ինքնատիպ կրկնօրինակը կարելի է տեսնել միայն մանրադիտակի տակ: Այն ստեղծվել է քվանտային կտավի վրա:
Պատկերի պիքսելներից յուրաքանչյուրը բաղկացած է հիսուն ատոմից: