«Նախագահական բազկաթոռն անհարմար է». հրապարակվել է Զելենսկիի՝ երկրի ղեկավարի աշխատասենյակից առաջին տեսանյութը
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին աջակցող ֆեյսբուքյան խմբերից մեկը տեսանյութ է հրապարակել նրա վերաբերյալ՝ ինչպես է նախագահը մտնում իր աշխատասենյակ ու նստում բազկաթոռին, գրում է gazeta.ua-ն:
«Ամենևին էլ հարմար չէ»,-նախագահական բազկաթոռից բողոքել է նախկին շոումենն ու ասել, որ չի համբերում, թե երբ են տեղափոխվելու նախագահական նստավայրից, որը նախկինում զբաղեցնում էր Պյոտր Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ Զելենսկիի երդմնակալության պաշտոնական արարողությունը կայացել է մայիսի 20-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադան ցրելու մասին հրամանագիրն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել:
Ընտրությունները կայանալու են հուլիսի 21-ին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում: