1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 սեպտեմբերի 2019թ., 00:00
Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները Մեզ պետք չէ մերձարեւելյան նավթ եւ գազ. Թրամփ Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը. Վլադիմիր Կարապետյան «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը Փաշինյանը ճիշտ չի ասում․ Մեսրոպ Մանուկյան Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան Իմքայլականները քննարկում են ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը․ Ուղիղ Դեմ ենք իրավախայտառակությանը․ Ավտոերթ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի Չեմ զարմանա, որ ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն. Լցվե՝ք դատարան. Վիկտոր Սողոմոնյան Արման Աբովյանը՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին․ Բոլոր գործընթացների պատասխանատվությունը իշխանությունն է կրում Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի Արդյո՞ք Ամուլսարի պաշտպանների նկատմամբ կկիրառվի ոստիկանական ուժ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ոստիկանությունում օրեցօր պարգեւատրվողների թիվն ավելանում է Ի՞նչ նոր մոտեցումներ կան թոքի ու կրծքագեղձի քաղցկեղների բուժման հարցում Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին արգելել է դիմահարդարել 6-ամյա Նորթին Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չի լինի․ Նիկոլ Փաշինյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին Ցավոք, սա մեկն է բազում անհեթեթություններից, որ այս իշխանությունն իրեն թույլ է տվել. Հայկ Մարտիրոսյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին Հայաստանը մտադիր չէ դիմել ԵՏՄ կառույցներին, որ հետաձգի ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը. Փաշինյան Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել. Փաշինյան Եթե մարդը կազինոյում իր տունը պարտվել է, պետությունը նրան պետք է ապահովի բնակարանո՞վ.Փաշինյանը՝ Գյումրիի տնակների մասին Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Փաշինյան ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը Մենք որոշեցինք վեթինգ անունը չօգտագործել, բայց դրա մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ. Փաշինյան Արթուր Վանեցյանը փորձում է փրկել պետությունը Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նոր առարկա՝ դպրոցականների համար. նախարարությունում քննարկումներ են Արա Բաղդասարյանը գրեթե վստահ է՝ իրեն աշխատանքից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնի նկարից հետո. (տեսանյութ) «Ողբա՛մ զքեզ…» «Օսմանյան բանակը զավթել է Բաքուն». ադրբեջանցի ուսանող ՊՆ-ն հրավիրում է մասնակցել աննախադեպ զորավարժությանը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին (մաս 2) Խարխլելով դատական համակարգը` վարչապետը ձգտում է միանձնյա կառավարման «Մեծ հավանականությամբ նման բան տեղի չի ունենա». Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը ԱԱԾ տնօրենը շուտով հրաժարական կտա. վարչապետ Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց օլիմպիական ուղեգիր (տեսանյութ) Ինչու՞ Մարտիրոսյանն եւ Լեւինան հրավիրված չեն եղել Սոբչակի հարսանիքին եւ ի՞նչ կապ ունի կնքահայր Պուտինը (տեսանյութ) Ցավում եմ, որ Արարատ Միզոյանին էլ ներքաշեցին. Արփինե Հովհաննիսյան «Այն, ինչ ասաց վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը». Բրայզա (տեսանյութ) Վարչապետի ամենազավեշտալի՝ 100-րդ փաստը (տեսանյութ) Նավթի գնի կտրուկ աճ միջազգային շուկայում «Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է». լրատվամիջոցները հայտնում են Արմեն Ջիգարխանյանի՝ նախկին կնոջ հետ միանալու մասին Վտանգներով լի նախագծեր ՍԴ որոշումը նսեմացնելով՝ Միրզոյանը նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա. Մելիքյան Այսօր Անկարայում են հավաքվել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները, սպասվում է նրանց եռակողմ հանդիպումը Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները Գյուլենի 22 կողմնակից Թուրքիայից Հունաստան է փախել և ապաստան խնդրել. լրատվամիջոցներ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին. մաս 1 Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. տեսանյութ Առաջին ընթերցմամբ ընդունվեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանը փոխանցելու նախագիծը Փաստ, շատ կարեւոր փաստ Նիկոլ Փաշինյանի եւ իմքայլականների համար ԱԺ նախագահը ՍԴ նկատմամբ քայլեր ձեռնարկելու մտադրություն հայտնեց Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում չի հանդիպի Թրամփի հետ Հենց հիմա գնեք նրան, խնդրում ենք. Ռոմայի երկրպագուները՝ Մխիթարյանի մասին (լուսանկարներ) Չալյանը շանս չտվեց մրցակցին՝ ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը (տեսանյութ) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը «Էս կուզովն ինչի՞ չեք շպրտում». Փաշինյանը՝ լոռեցի տղամարդուն Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Վանաձորում (ուղիղ) Իմքայլականներին հանգիստ չի տալիս Սահմանադրական դատարանը Ինչու է երկրի օրենսդիր ճյուղը միանում գործադիրին՝ դատականը ոչնչացնելու համար Արսեն Թորոսյանը Մանվել Գրիգորյանի գործով մատնված է հանցավոր անտարբերության (տեսանյութ) Բաքվի մետրոպոլիտենի կայարանը անվանակոչված է ի պատիվ Բաքուն նվաճած և բաքվեցիներին սրի քաշած իրանական արքայից արքայի Ոստիկանությունը տուգանել է Քսենյա Սոբչակին՝ հուղարկավոության մեքենայով երթեւեկելու համար «Ադեկվադը» դիմել է ՀՔԾ՝ Գլխավոր դատախազի ոստիկանապետի նկատմամբ քրգործ հարուցելու խնդրանքով «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը` Մխիթարյանի խաղի մասին Մաթեմատիկոսներին հաջողվել է լուծել խնդիր, որը 1954-ից ի վեր ոչ ոք չի կարողացել լուծել Գիտնականները մանրամասն նկարագրել են՝ ինչպես են դինոզավրերը վերացել Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել էմանուել Մակրոնի աշխատակազմում Մեծ Բրիտանիան այլ հրթիռներին պաշտպանող հրթիռ է մշակում Վահե Հովհաննիսյան. Ինչ սպասելիքներ՝ դատավորի վաղվա որոշումից Հոկեիստը ֆանատների հետ կռվել է խաղի ժամանակ (տեսանյութ) Իմ դատական գործընթացը դառնալու է նախադեպային. ԵՊՀ մամուլի խոսնակ Ադրբեջանը լայնամաշտաբ զորավարժություններ է սկսել Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել
Հարցում

Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն՝ հարգելով Սահմանադրությունը, ՀՀ միջազգային հանձնառությունները. ԵՄ դեսպան

Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում, «Արմենպրեսի» փոխանցմամբ, հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ վարչապետը նշել է, մեզ համար շատ պարզ է: Այն շատ աներկբա և շատ ամուր հանձնառություն է՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այսօր Արդարադատության նախարարը խոսել է վեթթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: Ինչպես գիտեք, Եվրամիությունը սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով այսպես կոչված ալբանական մոդելը, և այսօր այդ վեթթինգի մոդելն աջակցություն է ստանում Եվրամիության կողմից: Սա հայկական կողմի համար հաշվի առնելու հնարավորություն է»,- նշեց Սվիտալսկին:


Նրա խոսքով, ինչպես Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է նշել՝ բարեփոխումների այս մոդելը աջակցություն, հաստատում է ստացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, մասնավորապես, այն համարվել է դրական: «Եթե Հայաստանի կառավարությունն այս ճանապարհով է ցանկանում գնալ՝ մենք պատրաստ ենք աջակցել: Բայց մենք դեռ չենք քննարկել»,- ասաց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծեց՝ ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումները կենսական նշանակություն ունեն ապագայի տեսանկյունից: «Կարող եմ ասել, որ խոր և համապարփակ բարեփոխումներն արդարադատության ոլորտում էական նշանակություն ունեն ձեր ապագայի համար մի շարք պատճառներով, բայց առաջին պատճառն այն է, որ հայ ժողովուրդը չի վստահում դատարաններին: Անցյալ տարիներին Եվրամիությունը ֆինանսապես աջակցել է անկախ ուսումնասիրությունների անցկացմանը, որոնք փաստել են, որ չափազանց շատ հայեր չեն վստահում դատարաններին:

Եվ մենք այսօր հրապարակել ենք գործընկերության հաշվետվությունը, դուք կարող եք այնտեղ գլուխներ գտնել, որ վերաբերվում են այլ կառույցներին, որոնցում նաև նշված է, որ Հայաստանն ունի խնդիր. չափազանց շատ մարդիկ չեն վստահում դատարաններին: Հետևաբար, ձեզ պետք են բարեփոխումներ՝ հանրության վստահությունը վերականգնելու համար: Հավատացած ենք, որ բարեփոխումները պետք է իրականացվեն՝ հարգելով Սահմանադրությունը, Հայաստանի միջազգային հանձնառությունները, ներառյալ Եվրախորհրդում անդամակցության տեսանկյունից, հարգելով մեր համատեղ հանձնառությունները, մասնավորապես, արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ»,- նշեց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին հավելեց, որ կարող է ևս մեկ անգամ պաշտոնապես ստանձնել հետևյալ դիրքորոշումը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումների համար՝ տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ: Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Սա չափազանց լուրջ հանձնառություն է: Մենք երբեք որևէ բան չենք պարտադրում, բայց Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ կարող է վստահել մեր աջակցությանը այս բարեփոխումների իրականացման ընթացքում՝ հենց այս սկզբունքների հիման վրա»:

Նա նշեց, որ ԵՄ-ն ՀՀ կառավարչությանը խրախուսում է մշակել բարեփոխումները ներառական երկխոսության հիման վրա՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Հարցին, թե ինչու ՀՀ-ում ժողովուրդը չեն վստահում դատարաններին՝ դեսպանը պատասխանեց. «Երկու հիմնական պատճառները հետևյալն են. անցյալի կոռուպցիան և դատարանների քաղաքական կախվածությունը, քաղաքական մանիպուլյացիաները: Սա Եվրամիության պաշտոնական կարծիքն է»:

website by Sargssyan