Հարբած ուկրաինուհին ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել (տեսանյութ)
Մայիսի 17-ին Բարսելոնայից Կիև մեկնող ինքնաթիռում հարբած կինը սկանդալ է սարքել՝ հարձակվելով ուղևորների վրա և հայհոյելով սրահում գտնվողներին: Միջադեպի տեսագրությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ականատեսներից մեկը:
Ականատեսի խոսքով՝ կնոջը դուր չեն ենել իր կողքին նստած օտարերկրացիները: Թռիչքի ժամանակ կոնֆլիկտն այնքան է սրվել, որ ուկրաինուհին սկսել է ոտքերով հարվածել կողքին նստած ուղևորներին՝ պահանջելով«անհապաղ ազատել սրահը»:
«Կինը duty free-ում մի շիշ վիսկի էր գնել և այն խմել ինքնաթիռում՝ անտեսելով ուղեկցորդների հորդորները, իսկ այնուհետև հայտարարել էր, որ իր հետ թռչող ուղևորները չպետք է ինքնաթիռում գտնվեն, քանի որ օտարերկրյա քաղաքացիներ են»,- պատմել է տեսանյութի հեղինակը:
Վայրէջքի ժամանակ անկարգապահ կինը ոստիկանությանն է հանձնվել: