Ռեալը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային բրենդը
Armsport.am-ը գրում է.
«Ռեալը» դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային բրենդը: Այս մասին հաղորդում է Brand Finance-ը:
Մադրիդյան ակումբի գինն աճել է 27 տոկոսով և այժմ կազմում է մոտ 1.646 միլիարդ եվրո: «Արքայական ակումբը» շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդին», որի արժեքն ընկել է 5.8 տոկոսով (1.472 միլիարդ եվրո):
Հաշվետվություն կազմելիս Brand Finance-ը, որն աշխարհում բրենդների գնահատման խոշորագույն մատակարար է, հաշվի է առնում տարբեր գործոններ. սպորտային արդյունքներ, կոմերցիոն գործունեության արդյունավետություն, օնլայն-նախագծեր, ենթակառուցվածքների վիճակ, խաղերի հաճախելիություն և այլն: