Չինաստանում արգելել են «Վիկիպեդիան»
Չինաստանի իշխանություններն ամբողջովին փակել են իրենց երկրի տարածքում «Վիկիպեդիա» համացանցային հանրագիտարանի հասանելիությունը։ Մինչ այս, կայքի հասանելիությունն այդ երկրում սահմանափակված էր․ հասանելի չէր հանրագիտարանի չինարեն տարբերակը։ Հիմա արգելքը տարածվել է բոլոր լեզուներով տարբերակների վրա։ Այս մասին հայտնել է Time ամսագիրը։
Հիմա Չինաստանում արգելված են նաև Facebook, Twitter, LinkedInև այլ համացանցային տարածված հարթակներ։ Սակայն չինացիների մի մասը գիտի այս արգելքը շրջանցելու ձևը և շարունակում է օգտվել այդ հարթակներից։ Մասնավորապես` խոսքը VPN ծառայությունների մասին է, երբ էլեկտրոնային սարքը կայք «մտնում է» ոչ թե անմիջականորեն, այլ միջնորդավորված։
Ինչ վերաբերում է «Վիկիպեդիային», ապա այն արգելված է նաև հարևան Թուրքիայում, Վենեսուելայում, և հարձակումների է ենթարկվում նաև այլ ավտորիտար իշխանությունների կողմից։