1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 հուլիսի 2019թ., 00:00
Հայացք հետևից. այսպիսի տեսք ունեն մեջքի կողմից փարթամ կառուցվածք ունեցող հայտնիները (լուսանկարներ) Ստամբուլում հրդեհ է բռնկվել զբոսանավի վրա «Ժառանգությունը» պահանջում է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների անաչառ գործընթաց Թրամփը կտրականապես հերքում է Իրանում ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին լուրերը «Խոսելով չէ, ոչ էլ երգով»․Սերգեյ Բագրատյանը՝ Լուսինե Բադալյանին Եթե հայ ես, պետք է խաղաս հավաքականում․Մխիթարյան «Ռեալը» պատրաստ է Նեյմարի համար 90 մլն եվրո վճարել և տալ Բեյլին Ինչո՞ւ ԲԴԽ-ն չի տարածում խոստացած հայտարարությունը Վլադիմիր Գասպարյանի դստեր լուսանկարը՝ ռուս երգչի հետ (լուսանկար) Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Իդլիբում խաղաղ բնակիչների չի թիրախավորել «Նոր հայերի» ճապոնական արկածները շարունակվում են Ադրբեջանում լրագրողների՝ ՆԳՆ շենքի առջև ծրագրված բողոքի ակցիան խափանվել է Մոսկվայում կնոջ գլխատված մարմին են հայտնաբերել 2018-ին ներմուծվել է 67000 մեքենա․ ՊԵԿ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞ Աշակերտուհին ծննդաբերել է քննության ժամանակ Թուրքիայում շաուրմայից մասսայական սննդային թունավորում է գրանցվել Ադրբեջանում լրագրողների՝ ՆԳՆ շենքի առջև ծրագրված բողոքի ակցիան խափանվել է Ինչպես ամուսինները 20 տարում 4 միլիոն ծառ տնկեցին ու վերականգնեցին ոչնչացված անտառը (լուսանկարներ) Գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ ԲԴԽ որոշմամբ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են Նախկին փոխոստիկանապետի դուստրը բարձր պաշտոն է ստացել ՊԵԿ-ում Չավուշօղլուն ԱՄՆ-ին սպառնացել է նոր ռազմական օպերացիա սկսել Սիրիայում Իջևանում անհամաչափ ուժ է կիրառվել 27-ամյա որդին դանակահարել է հորն ու մորը. Մանրամասներ Նոր Արեշում դանակահարության դեպքից Թրամփն անսպասելիորեն հայտնվել է Նյու Ջերսիի իր գոլֆ ակումբում անցկացվող հարսանյաց արարողությանը (տեսանյութ) Հակազդելու ենք Իշխանության բոլոր ապօրինի գործողություններին. 7 կուսակցությունների հայտարարությունը Տավուշի մարզը նոր ոստիկանապետ ունի Դեմոկրատների պնդմամբ Մյուլերի զեկույցում Թրամփի կողմից հանցագործություն կատարելու ապացույցներ կան Գյումրիում աղբը հավաքելու ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել նռնակի պայթյունից «Սանիթեքը» ոչինչ չի անում և քաղաքային իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել, ավելին՝ պատերազմ են հայտարարել միմյանց. Վ. Խաչատրյան Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ․ ԱԻՆ պաշտոնյա Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 1 դրամով «Այս 1 տարվա ընթացքում գիտությանը շատ մեծ հարված են հասցրել». ԵԳԱԾ-ի անդամները դժգոհում են նախարարությունից Չինաստանում տղամարդը, խանդելով կնոջն իրենց որդու հանդեպ տածած ուշադրության համար, նետվել է շենքի 5-րդ հարկից և ողջ մնացել (տեսանյութ) Ճայը չիհուահուա ցեղատեսակի շուն է առևանգել տիրուհու պարտեզից 2 օրվա սատկած անասուն են բերում Գումի շուկա վաճառում. գյուղերը բրուցելոզի ճիրաններում են. Տիգրան Եղոյան Արդյո՞ք պարոն Ջհանգիրյանը տեղյակ է ինչ դիմում ենք մենք ներկայացրել ՄԻԵԴ. Արամ Վարդևանյան Արցախի խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախագահի նախաձեռնությամբ «Հայաստանը ներդրումների համար լավագույն երկրներից է». բլոգեր Նուսեյր Յասինը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղիսաբեթ II-ի «գաղտնի դրամապանակը» համալրվել է 21 մլն ֆունտ սթեռլինգով Թուրքմենական լրատվամիջոցները նախագահ Բերդիմուհամեդովի անհետացման վերաբերյալ նոր վարկած են հնչեցրել Իրանը հայտարարում է ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին Ստամբուլից ժամանած ավտոբուսի ուղևորները փորձել են խուսափել մաքսային հսկողությունից ու մարմնական վնասվածքներ են հասցրել ՊԵԿ-ի աշխատակիցներին Փաշինյանն իր նստած տարիներն ուզում է փոխհատուցել Քոչարյանից. մեդիափորձագետ Ամերիկյան պատժամիջոցների դեպքում Թուրքիան հակաքայլերի կդիմի. Չավուշօղլու Թուրքիայի ԱԳ նախարարը Patriot-ի համեմատ С-400-ն ավելի առաջադեմ համակարգ է անվանել Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու Բժիշկները զգուշացնում են արձակուրդային սիրավեպերի վտանգի մասին Մի քանի հարսանյաց զգեստ, հարյուրավոր հյուրեր. հանրահայտ դիզայներ Էլի Սաաբը որդու համար 3 օր ու գիշեր տևած հարսանիք է կազմակերպել Նիկոլ Փաշինյանը կրկին մեկնում է արձակուրդ՝ հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը Երիտասարդ երկրպագուն Ռոնալդուի հետ «Յուվենտուս»-ի խաղը դիտել է պահեստայինների նստարանից (տեսանյութ) «Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի» Նիկոլ Փաշինյան Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար Ինչպես դառնալ միլիոնատեր՝ առանց բիզնեսի Կան թափուր հաստիքներ, որ կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել. Դավիթ Տոնոյան 10.000 ուսուցիչ կրճատվում է, բա սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ երկիրը դատարկվում է Քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում. Խոսնակ ԱՄՆ-ում բացահայտել են դեպի Լուսին առաքելության մանրամասները. մենք պատրաստվում ենք մնալ Խերսոնում շրջվել է քվեաթերթիկներ տեղափոխող միկրոավտոբուսը Սա արդեն չի տեղավորվում ոչ մի ադեկվատության մեջ ԱԱԾ-ն «Վահան-2019» սահմանային օպերացիա է իրականացնում Ինչո՞ւ է ԱՄՆ մեկնել Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը. մանրամասներ Կառավարությունը արտոնյալ մեկ լրատվամիջոց ունի՝ «Ազատությունը», մյուսները կարմիր գծից այն կողմ են Փաշինյանը պարտավոր է պահանջել լյուստրացիայի ենթարկել Տեր-Պետրոսյանին Սամվել Կարապետյանը գնե՞լ է «Beeline»-ը Լեդի Գագայի մայրը նշել է, թե ով է մեղավոր Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյքի բաժանության համար Քոչարյանի նկատմամբ կալանավորում չէր կարող կիրառվել Զելենսկին Պուտինի հետ փոխըմբռնման հասնելու հույս է հայտնել Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանը քրեական գործ հարուցելու որոշման դեմ կդիմի դատախազություն Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ կուրսանտներ են վատացել Տոնոյանը չհերքեց անձնական կապը բանակի սննդի կազմակերպման ընկերության ղեկավարի հետ Ռազմական անակնկալներ են լինելու. Դավիթ Տոնոյանը՝ սպառազինությունների ձեռքբերման մասին Կրակոցներ Գյումրիում Պետք է համբերատար լինել, շարունակել ջանքերն գործադրել վիզաների ազատականացման հարցում. Սվիտալսկի Հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում հարուցվել է 327 քրգործ. Վերականգնվել է 22,6 մլրդ դրամ. Հաշվետվություն Իջեւանյան դեպքերը եւ Նիկոլ Փաշինյանի անկեղծության պահը Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է արել զսպել Իրանին Խորենացու փողոցի վրա այրվում է բնակելի տուն Նախիջեւանի հետ կապ ենք հաստատել, որ կրակոցները չկրկնվեն. սա միջնորդված կապ է․ Տոնոյանը մանրամասնեց
Հարցում

Մի վտանգավոր ձևակերպման մասին

Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։

Ի՞նչն էր աչքի ընկնում՝ բարձրացված հարցի արհեստականությունը։ Սա ստիպում է նորից անդրադառնալ դրան. այդ արհեստականությունը կարող է իր մեջ չարագուշակ բան պարունակել։ Ի՞նչը հունից հանեց և առիթ հանդիսացավ այս ձևակերպման հեղինակների համար։ Ֆորմալ՝ կար երեք առիթ.

Վարկած 1. Սերժ Սարգսյանի ներկայությունը Արցախում։

Տեսականորեն հնարավոր է, որ սա կարող էր լինել պատճառ, որովհետև Սարգսյանի ներկայությունը Մայիսի 9-ի տոնակատարություններին կասկածի տակ է դնում «Նոր Հայաստանի» կոնցեպտը։ «Նոր Հայաստանը» հաճախ ընդհանրապես հաշվի չի առնում ժառանգականության սկզբունքը և երկիրը դիտում է ոչ թե որպես մի ամբողջություն, որն այսօր պարզապես նոր փուլ է մտել, այլ՝ որպես զրոյից սկսվող մի միավոր։ Մոռանում է, որ այսօրվա Հայաստանը կա «Հին Հայաստանի» շահած պատերազմի շնորհիվ, ու որ «հինհայաստանյան» փուլի գործիչների մոտ, բացի քաղաքական հաշվարկներից և օրվա ռեյտինգներից, կարող է լինել նաև մարդկային գործոն՝ կարոտել զոհված ընկերներին, ներկա լինել իրենց մասնակցությամբ ձեռք բերված տոնին։ Ի վերջո, դու կարող ես համարել, որ այս կամ այն գործիչը չունի քաղաքական ներկա, գուցե նաև՝ ապագա, բայց չես կարող խլել նրա անցյալը։

Վարկած 2. Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակը՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Հնարավոր է, որ այս քայլն էր գնահատվում որպես հակահեղափոխության դրսևորում։ Հասկանալի է, որ սա նույնպես կոնցեպտուալ հակասության մեջ է մտնում «Նոր Հայաստանի» հետ, քանի որ պարզվում է, որ մինչև 2018 թվականի ապրիլն էլ Արցախը եղել է պետություն, և այդ պետությունը ունեցել է ղեկավար, նախագահ։ Որ «Հին Հայաստանի» օրոք հնարավոր է եղել կասեցնել ադրբեջանական տանկերի մուտքը Ստեփանակերտ, որոնք 15-20 րոպե հեռավորության վրա են եղել։ Որ եղել են մարդիկ, որոնք կարողացել են դա կազմակերպել, որ եղել են տարիներ, երբ այդ մարդկանց զոհվելու հավանականությունը հազար անգամ ավելի մեծ է եղել, քան՝ ապրելունը։ Որ եթե չլինեին այդ մարդիկ, չլիներ համերաշխությունը և չլիներ հստակ աշխատող պետական համակարգը, ապա չէր լինի ոչինչ, այդ թվում՝ Արցախը և «Նոր Հայաստանը»։

Եթե վերանանք պահի անոմալիայից, ապա պետության համար շատ ավելի վատ կլիներ, եթե Արցախի ներկա ու նախկին նախագահները լռեին։ Դա կնշանակեր անհիշողություն պետություն և անտեսվող մարդկային գործոն։ Ու շատ լավ է, որ այդպես չեղավ։ Պահը կանցնի, իսկ փաստը մնալու է։

Վարկած 3. Հայաստան-Արցախ ֆորումը

Կա տեսակետ, որ հենց սա՛ էր «հակահեղափոխության վտանգի» հիմնական գործոնը։ Որպես անմիջական մասնակից՝ ուզում եմ մի քանի հանգամանքի վրա ավելի մանրամասն կանգ առնել։ Ի պատիվ ֆորումի կազմակերպիչների՝ այն անցավ շատ զուսպ և գործնական մթնոլորտում, և, չգրված պայմանավորվածությամբ, որևէ ներքաղաքական թեմա չբարձրացվեց, որևէ կուսակցական կամ ներքաղաքական շահ չշոշափվեց։ Թեման մնաց այն, ինչ ընտրվել էր՝ Արցախ-Հայաստան ինտեգրացիան տարբեր ոլորտներում, դրան խանգարող կամ օգնող քայլերը, անվտանգության բարձրացում, նոր գաղափարներ։

Ի պատիվ Արցախի ներկայացուցիչների՝ նշեմ, որ նրանք զուսպ և հաշվենկատ ձևակերպումներով արեցին ամեն ինչ, որպեսզի ֆորումը մնա իր նախնական գաղափարի սահմաններում։ Ֆորումին մասնակցում էին մարդիկ՝ տարբեր քաղաքական և փորձագիտական շրջանակներից։ Նրանք ներկայացնում էին տեսակետներ, առաջարկներ, նույնիսկ՝ անհամաձայնություն, իսկ հաճախ՝ աշխատելու պատրաստակամություն։ Սա՛ էր կարևորը։

Բայց հանուն անկեղծության պիտի նշեմ, որ կար հակահեղափոխության մի առանցք։ Դա ինձ անկեղծորեն մտահոգում է։ Դա իշխող ուժի հակահեղափոխությունն էր. բոլոր մասնակիցներից միայն ու միայն «Իմ քայլի» պատգամավորներն էին, որոնք որևէ ձայն չհանեցին, որևէ տեսակետ կամ կարծիք չհայտնեցին։ Եթե ֆորումից մտահոգվելու առիթ կա, ապա՝ միայն ու միայն այս փաստի համար։ Ստացվում է, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ակտիվ են լոզունգների և մեղադրանքների դաշտում, բայց կոնկրետ թեմաներում, կոնկրետ աշխատանքում լուռ են, չունեն կամ չեն ներկայացնում տեսակետներ։ Սրա՛ մասին է պետք մտածել։

Իսկ իրականում ի՞նչն էր առիթ դարձել նման վտանգավոր ձևակերպման համար։ Այստեղ ևս կարող է լինել մի քանի վարկած.

Ա. գուցե հայաստանյան իշխանությունը բավարար լրջությամբ չի՞ մոտենում սեփական հայտարարություններին, և դրանց վերաբերվում է, ինչպես ֆեյսբուքյան հերթական ստատուսի՞

Բ. գուցե ներկա իշխանությունը վստա՞հ չէ իր ուժերի վրա՝ երկրում ճիշտ տնտեսական, պետական կառավարում իրականացնելու առումով, և ցանկանում է շեղե՞լ հանրության ուշադրությունը հերթական հեղափոխական ոգևորությամբ

Գ. գուցե ուժի ցուցադրո՞ւմ է պարզապես տեղի ունեցել՝ Արցախում քաղաքական ընտրություններին ընդառաջ սեփական դերի ընդգծման և հայաստանյան իշխանություններին առավել լոյալ թեկնածուի առաջքաշման նպատակով

Դ. գուցե Արցախի հարցի շուրջ զարգացումնե՞ր կան, որոնց մասին իշխանությունը պատրաստ չէ առայժմ հանրությանը և Արցախի իշխանություններին տեղյակ պահել, և ցանկանում է նման էքսցենտրիկ ձևով ֆոն ապահովել իր՝ որևէ հետագա որոշման կամ գործողության-անգործության շուրջ

Ե. գուցե բոլորովին այլ՝ անձնական մոտիվացիա ունեցող տարբերակ

Հակառակ պարագայում՝ ամենասկզբում նշված երեք ֆորմալ վարկածներից որևէ մեկը չուներ իր մեջ բավարար ներուժ՝ իշխանության կողմից նման վտանգավոր հայտարարություն գեներացնելու համար։

Հիմա՝ ամենակարևորի մասին

Արցախում հակահեղափոխության կամ հեղափոխության սպառնալիքին, որը հնչում է Երևանից, մի պահ նայեք Ադրբեջանի հայացքով։ Նրանց գեներալների, հետախուզության և պատերազմի որոշում կայացնող քաղաքական վերնախավի աչքերով։ Գոնե սա կարո՞ղ է լրջացնել։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հին ու Նոր Ադրբեջան չկա։ Եվ Երևանի ամենակարևոր սենյակներից հնչող սպառնալիքը Արցախի բնականոն կյանքի հանդեպ կամ որևէ բաժանում «մենք» ու «նրանք»-ի, թշնամու աշխատասենյակներում վերծանվում է որպես մեր ներքին անկայունության, ապակառավարելիության միտում։ Իսկ դա պատերազմ սկսելու ամենահարմար միջավայրն է։

Եվս մեկ ամենակարևորի մասին

Մի տոնայնություն է հայտնվել, թե Արցախի իշխանությունները, զինվորական վերնախավը, հերոսները և այլոք հրապարակային խոսքի իրավունք չունեն։ Սա մի մեծ սխալ պատկերացման արդյունք է, որը ձևավորվել է Հայաստանյան որոշ շրջանակներում և բոմոնդի մեջ։ Ընդ որում՝ վաղուց։ Իսկապես, Երևանում կա մի պատկերացում, թե դիրքերը շատ հեռու են բարեկեցիկ երևանյան սրճարաններից ու աշխատասենյակներից, որ պատերազմի դեպքում հակառակորդը ՄԱԿ-ի քարտեզը ձեռքին է հարձակվելու, կամ պոլոնեզը միայն դեպի Արցախ է թռչում։

Մեր բոլորի մեղավորությունն է, որ Հին ու Նոր Հայաստանի բոլոր շրջանակները և գործիչները չեն հասկացել, որ այսօր Արցախը ապահովում է Հայաստանի խաղաղ կյանքը. 150 հազարանոց Արցախը՝ 10 մլն ժողովրդի գոյության իրավունքը։ Հյուսիսային պողոտայի, Հրապարակի, սոցցանցերի, լայվերի, ԱԺ-ի և մյուս բոլորի և ամեն ինչի խաղաղությունն ապահովվում է Արցախում։ Վախեցեք բաժանումներ մտցնել, հրաժարվեք բաժանումներ մտցնելուց։ Համերաշխության ու սիրո հեղափոխությունից հասել ենք այսօր մի փուլի, երբ վտանգավոր, արհեստական ձևակերպումների քանակը մենք կյանքում արդեն օրակարգ է դառնում։ Բոլորով պետք է դրանց դեմն առնենք։ Ո՛ր կողմից էլ դրանք հնչեն։ Իշխանությունը պիտի ամեն դեպքում գիտակցի, որ ներհասարակական լարվածության մեղավորը՝ անկախ ամեն ինչից ու բոլոր թվացյալ արդարացումներից, մնալու է ի՛նքը։ Ու շատ կարևոր է չլռելը։ Ներսից՝ յուրայինների միջից էլ պետք է ասվի, որ այդպես չի կարելի, դրսից էլ, ուժայիններից էլ, ԵԿՄ-ից էլ, մտավորականությունից էլ...։ Գոնե ամենակարևոր և ամենավտանգավոր հարցերի մասին կարող ենք չլռել։

Հ. Գ.

Իրանը այսօր կես քայլ է պատերազմից հեռու։ Մի պատերազմ, որը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ մեզ համար։ Այն Իրանը, որի հետ կենսական սահման ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Ադրբեջանն արդեն չարագուշակ ակնարկում է այդ մասին՝ արտգործնախարարի մակարդակով։ Այս պայմաններում հնչեցնել Արցախում հեղափոխության կամ այլ անկայունության սպառնալիքներ՝ ուղղակի ապշեցնող է։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan