Daimler ընկերությունում պատկերացում չունեն, թե որտեղից Հյուսիսային Կորեայի ղեկավարին իրենց լիմուզինները
Գերմանական Daimler ավտոարտադրող ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ փոքր-ինչ պատկերացում անգամ չունեն այն մասին, թե որտեղից Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին իրենց արտադրած լիմուզինները՝ հայտնում է Fox News-ը։
Բանն այն է, որ ԿԺԴՀ-ի հանդեպ սահմանված պատժամիջոցների հետեւանքով երկիրը չի կարող որեւէ կերպ Արեւմուտքից ավտոմեքենաներ կամ շքեղության պարագաներ ձեռք բերել։
Ընկերությունում նշել են, որ իրենք Հյուսիսային Կորեայի հետ ավտոմեքենաների առքուվաճառքի որեւէ գործարք չեն կնքել։
«Ինչ վերաբերում է Daimler-ին, ապրանքների օրինական արտահանումը ընկերության պատասխանատու ձեռնարկատիրական գործունեության հիմնական սկզբունքն է»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Սիլկ Մոկերտը։