Հայաստանը ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես չի եկել
Հայաստանը ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով РБК-ի հրապարակմանը, թե մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության հետ կապված Հայաստանի առաջարկած փոփոխությունները:
Նաղդալյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում նոր գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգի կանոնակարգման առաջարկով, ինչը, սակայն, ՀԱՊԿ կանոնադրության փոփոխություն չի ենթադրում: