Շրի-Լանկայի խոշորագույն օդանավակայանը փակվել է․ ահաբեկչության վտանգ կա
Շրի-Լանկայի խոշորագույն Բանդարանայիկե միջազգային օդանավակայանը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ կա ահաբեկչության վտանգ։ Այս մասին հայտնում է News 1st-ը։
Ըստ հրապարակման, մայրաքաղաք Կոլոմբոյում, միջազգային օդանավակայանի շինություններից մեկի մոտ կասկածելի մեքենա է հայտնաբերվել։ Ոստիկանությունը փակել է դեպի այդ շինություն տանող բոլոր ճանապարհները։ Տարածքում գտնվող մարդկանց տարհանում է իրականացվել։ Իրականացվում է մեքենայի զննում։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյուն էր որոտացել Կոլոմբոյից 40 կմ հեռավորության վրա գտնվող Պուգոդա շրջանում։
Հիշեցնենք, որ արդեն տեղի են ունենում կիրակի օրվա ահաբեկչության 359 զոհերի զանգվածային հուղարկավորությունները։