Թուրքիա մեկնելու համար Զելենսկուն քննադատել են Ռադայում
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակի առաջին տեղակալ Իրինա Գերաշենկոն, որն ընտրվել էր «Պյոտր Պորոշենկոյի բլոկից», քննադատել է ուկրաինական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկուն՝ երեխաների հետ Թուրքիա մեկնելու համար: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Պատգամավորը հիշեցրել է նաև ընդդիմադիրների բուռն արձագանքը Մալդիվներում՝ Պորոշենկոյի հանգստի մասին լուրի վերաբերյալ:
«Հուսով եմ` այսօր բոլորը հիշում են, թե ընդդիմադիրներն ինչպես արձագանքեցին, երբ Պորոշենկոն և նրա ընտանիքի անդամները «համարձակվեցին» 1 տարի հետո մեկնել հանգստի՝ իրենց հաշվին, մի քանի օրով»,- գրել է Գերաշենկոն:
Ըստ նրա գրառման` Պորոշենկոն 5 տարվա ընթացքում ունեցել է հանգստի մի քանի օր: