Թաիլանդցին ննջասենյակում թաքնված տեսախցիկ տեղադրելուց հետո պարզել է, որ իր կատուն իր դեմքի վրա քնելու սովորություն ունի (լուսանկարներ)
Թաիլանդցի տղամարդը որոշել է իր ննջասենյակում գաղտնի տեսախցիկ տեղադրել և զարմանքով պարզել է, որ գիշերն իր կատուն իր դեմքին քնելու սովորություն ունի, գրում է Oddity Central-ը:
Լոմփհոնթեն Լոմփհոնթան անունով տղամարդը տեսախցիկը տեղադրել է աշխատավայրում գտնվելու ժամանակ ընտանի կենդանուն հետևելու նպատակով: Մի քանի ամիս առաջ նա որոշել է տեսախցիկն ուղղել իր մահճակալին: Ի զարմանս տղամարդու՝ նա բացահայտել է, որ կենդանին է՛լ ավելի սիրառատ է դառնում տիրոջ նկատմամբ, երբ տերը քնած է:
«Մի գիշեր ես նստեցի և նայեցի տեսագրությունները, դա շատ զվարճալի էր»,- ասել է տղամարդը:
Կենդանու տերը հայտնել է, որ նրա տարօրինակ սովորության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և անգամ խոստովանել է, որ արտասովոր բացահայտումից հետո սկսել է ավելի սիրել կատվին: