Ինչպե՞ս են միասին աշխատելու Պուտինն ու Զելենսկին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է Մոսկվան կառուցելու հարաբերությունները Կիևի հետ Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո, գրում է Gazeta-ն:
Նա ասել է, որ Պուտինը հաշվի է առնելու Զելենսկու գործողություններն արտաքին հարաբերությունների վեկտորի կանխորոշման ժամանակ:
«Զելենսկու կոնկրետ հայտարարությունների և գործողությունների վրա կհիմնվեն ՌԴ հարաբերություններն Ուկրաինայի ղեկավարության հետ»,- ասել է Պեսկովը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել էր, թե ինչպես Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: