ԱՄՆ-ն սպառնացել է Ռուսաստանին
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ ամերիկյան ավիակիր հածանավերի առկայությունը Միջերկրական ծովում ազդակ է Ռուսաստանին, որ վերջինս պետք է ականջալուր լինի միջազգային հանրությանը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի տարածած հայտարարությունը։
Ըստ հրապարակման իր խոսքում դեսպան Հանթսմանն ասել է, որ Ռուսաստանը պետք է վերջ դնի աշխարհում իր ապակայունացնող գործունեությանը։ «Երբ դուք ունեք երկու հարյուր հազար տոննա դիվանագիտություն, որը նավարկում է Միջերկրական ծովում, ապա դա հենց այն է, ինչ ես դիվանագիտություն եմ անվանում» ,- դեսպան Հանթսմանի խոսքերն է փոխանցում CNN հեռուստաընկերությունը։