Վարդան Օսկանյանը քվեարկեց հանուն իշխանափոխության (Տեսանյութ)
Այսօր Գրողների միության շենքում տեղակայված 9/59 տեղամասում քվեարկեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Նա տեղամաս էր եկել տիկնոջ և որդու հետ հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց¸ որ քվեարկել է հանուն իշխանափոխության:
Լրագրողների հետ զրույցում Օսկանյանը նշեց, որ համակարգում մատնահետքերի բազա չկա, միակ հնարավորությունը, որ տալիս է սարքը, բազմակի քվեարկություններից խուսափելն է։
Նա նշեց, որ դեռևս շտաբ չի գնացել, ընտրախախտումների մասին տեղեկություններ չունի, սակայն հույս ունի, որ իշխանություններն այս անգամ կսթափվեն և կթողնեն, որ ազատ ընտրություն լինի։
Մանրամանսերը՝ Zham.am-ի տեսանյութում: