Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ․ Զոհրաբ Մնացականյան
Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գրել է Թվիթերի իր էջում․
«Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը: Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»,- ասված է նախարարի գրառման մեջ: