«Ռոսնեֆտը» խոստացել է դիմել իրավապահ մարմիններին Reuters-ի «տեղեկատվական դիվերսիայի» պատճառով
Ռուսական «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերությունը մեկնաբանել է Reuters գործակալության հրապարակումը, որում ասվում էր, որ Վենեսուելայի կառավարությունը գումար է ստանում նավթի վաճառքից՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները ռուսական ընկերության օգնությամբ:
Ինչպես փոխանցում է tvrain.ru-ն, ընկերությունից հայտնել են, որ դա «ուղղակի սուտ» է, և խոստացել են դիմել իրավապահ մարմիններին: «Ստիպված ենք փաստել, որ Рейтер-ը դադարել է գործել որպես տեղեկատվական գործակալություն և զանգվածային լրատվամիջոց: Այդ կառույցը պարբերաբար զբաղվում է նպատակաուղղված ապատեղեկատվության ստեղծմամբ և տարածմամբ, պատվիրատուների շահերից ելնելով ասեկոսեների օրինականացմամբ՝ ռուսական տնտեսությանը, ընկերություններին և պետությանը վնաս հասցնելու նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսական ընկերությունում լրատվական գործակալության գործողությունները համեմատել են «տեղեկատվական դիվերսիաների» հետ: «Ռոսնեֆտը» խոստացել է դիմել իրավապահ մարմիններին՝ Ռուսաստանում «կեղծ գործակալության անօրինական գործունեությունը կասեցնելու նպատակով: