ԱՄՆ-ում տղամարդն իրենից հեռացող կնոջը կանգնեցնելու համար տրակտորով փակել է նրա ճանապարհը
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ձերբակալել են 60-ն անց տղամարդու, որն իրենից հեռացող կնոջը կանգնեցնելու համար տրակտոր է օգտագործել, գրում է Newsweek-ը:
Ընտանեկան վեճից հետո 64-ամյա Դենի Լի Սթյուարտի կինը որոշել է բաժանվել ամուսնուց: Նա տուն է վերադարձել՝ իր իրերը հավաքելու, դրանք դրել է իր մեքենայում և պատրաստվել է հեռանալ, սակայն նրա ճանապարհը փակել է ամուսինը՝ տրակտորին նստած:
Օգտագործելով տեխնիկան՝ նա տապալել է ցանկապատը, մոտեցել մեքենային ու կոտրել մեքենայի հետևի նստատեղի ապակին: Կնոջը հաջողվել է փախչել ու ոստիկանություն կանչել:
Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահները, Սթյուարտը նշել է, որ կինը փորձել է տանել իր ունեցվածքը:
Նրան մեղադրանք է առաջադրվել առանց սպանության մտադրության զինված հարձակում գործելու համար: