Եվրախորհրդարանում պատգամավորը շրթհարմոնով նվագել է ԵՄ օրհներգը (տեսանյութ)
Ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի ավարտական նիստում՝ սլովենացի եվրախորհրդարանականը ներկաներին հաճելիորեն զարմացրել է երաժշտական կատարումով: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
«Մեր բոլորի պատասխանատվությունն է Եվրոպան միասնական պահելը: Եկեք համատեղ ուժերով վերակառուցենք Փարիզի Աստվածամոր տաճարը և ուրախ Զատիկ», - ասել է պատգամավոր Լոյզե Պետերլեն:
Այնուհետև շրթհարմոնով սկսել է նվագել Եվրոպայի միության օրհներգը՝ «Ձոն ուրախության» ստեղծագործությունն՝ արժանանալով գործընկերների ծափողջյուններին:
Տեսանյութն՝ այստեղ: