Մոսկվայում ձերբակալված տղամարդու պայուսակում հայտնաբերվել է մարդու կմախք
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են երկու տղամարդու: Նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել է մարդկային կմախքի մնացորդներ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նախնական տվյալներով` կմախքի մնացորդները պատկանում են մի տղամարդու, որը մահացել է ավելի քան մեկ տարի առաջ: Սպանության մեղադրանքով գործ է հարուցվել: Կմախքի տիրոջ մահվան հանգամանքները պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: