Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ստորագրել է երկրի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիային պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:
Թափուր պաշտոնն զբաղեցրել է Նաթիա Թուրնավան, որը մինչ այժմ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում:
Հիշեցնենք, որ Գիորգի Քոբուլիան Վրաստանի էկոմոնիկայի նախարարի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի հուլիսի 12-ին: Նախարարի պաշտոնից հեռանալու որոշման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: