Ալլա Պուգաչովան իր կարիերայի ընթացքում վաստակել է 100 մլն դոլար
Այս թեմայով
- Պուգաչովան և Գալկինը տասնյակ միլիոնավոր ռուբլիներ են ծախսում 7-ամյա երկվորյակների կրթության համար
- Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը
- Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին
- Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին
Իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում ԽՍՀՄ արտիստ, ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան վաստակել է 100 միլիոն դոլար, հաղորդում է Forbes-ը:
Նշվում է, որ երգչուհին իր կարողության մեծ մասը ներդրել է անշարժ գույքի մեջ: Պուգաչովան բնակարաններ ունի Մոսկվայի տարբեր հատվածներում, իսկ Մոսկվայի Օդենցովո թաղամասում երգչուհին ունի սեփական դղյակ:
Ալլա Պուգաչովան Մերձմոսկվայում ունի 1000 քմ մակերեսով ամառանոց:
Միայն երգչուհու դղյակը փորձագետների կողմից գնահատվում է 12 միլիոն դոլար:
Այդ ամենից բացի՝ Ալլա Պուգաչովան և իր ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, անշարժ գույք են ձեռք բերել նաև Կիպրոսում:
Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան այսօր տոնում է իր հոբելյանը: Այսօր նա դարձավ 70 տարեկան: Վաղ առավոտից երգչուհուն շնորհավորում են նրա գործընկերները, հարազատները և երկրի առաջին դեմքերը: