Երեքամյա աղջիկը խաղում է հսկայական պիթոնի հետ
Բազմաթիվ երեքամյա երեխաներ երջանիկ կլինեին խաղալիք կենդանիների հետ խաղալու համար, ընդ որում՝ ստանձնելով բժշկի դերը, սակայն ոչ Ինդոնեզիայից փոքրիկ Մագարինին: Երեքամյա աղջիկը փորձում է ստիպել 4.5 մետրանոց պիթոնին դեղահաբ ընդունել, գրում է Daily Mail-ը:
Ասում են, որ կենդանիների հանդեպ սերը աղջիկը ժառանգել է իր հորից, որը խնամում է կենդանական աշխարհի վիրավոր էկզոտիկ ներկայացուցիչներին:
Նշվում է, որ երեխան սովորել է շփվել վտանգավոր կենդանիների հետ երկու տարեկանից: