Իլհամ Ալիեւը Վալենտինա Մատվիենկոյին պարգեւատրել է «Դոստլուգ» շքանշանով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին պարգեւատրել է Ադրբեջանի «Դոստլուգ» շքանշանով, տեղեկացնում է ԱԶԵՐԹԱՋ-ը։
Վալենտինա Մատվիենկոն այս շքանշանով պարգեւատրվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության եւ փոխադարձ կապերի ամրապնդման գործում հատուկ վաստակի համար։