Նավալնին 15 օրվա կալանավորումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է ՄԻԵԴ-ում բողոքարկել իր 15 օրվա կալանավորումը՝ Մոսկվայում կայացած չարտոնված հանրահավաքի ժամանակ ոստիկանին չհնազանդվելու մեղադրանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Օլգա Միխայլովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի քաղաքային դատարանը նախօրեին օրինական էր ճանաչել կալանավորումը, նաեւ 20 հազար ռուբլու չափով տուգանքը ՝ չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար։
Պաշտոնական տվյալներով, կիրակի չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 600 մարդ։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ իրավապահները գործել են «կոռեկտ ու պրոֆեսիոնալ»։ Նրա խոսքով ակցիայի մասնակիցները «չհամաձայնեցված ժամին հանրահավաք են արել չհամաձայնեցված վայրում», ստեղծելով սպառնալիք անվտանգության համար։