Թուրքիայում քրդամետ կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել
Թուրքիայի քրդամետ Ազգերի ժողովրդավարության կուսակցության համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը, ով երկրի հարավ-արեւմուտքում՝ Էդիրնե քաղաքում ձերբակալության մեջ է գտնվում, հայտարարել է հացադուլ սկսելու մասին՝ ի նշան բանտի աշխատակազմի ապօրինի գործողությունների եւ ձերբակալվածներին պահելու վատ պայմանների դեմ բողոքի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կապված այն բանի հետ, որ Էդիրնեի բանտում կիրառվում են ապօրինի գործողություններ, անմարդկային գործողություններ՝ ձերբակալվածների նկատմամբ եւ նրանց հետ երկխոսության լիովին բացակայություն, որը շարունակվում է մի քանի օր, ուրբաթ օրվանիից մենք հացադուլ ենք սկում», -ասվում է Դեմիրթաշի հայտարարությունում։
Հայտարարությունում հասարակությանը հացադուլին եւ մարդու իրավունքների խախտմանը «զգայունություն ցուցաբերելու» կոչ է արվում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am