ՀԱՀ-ում հեռուստաբանավեճն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով․ (տեսանյութ)
Հարավային Աֆրիկայում երկու քաղաքական կուսակցությունների միջև հեռուստատեսային բանավեճն ավարտվել է միմյանց վրա աթոռներ նետելով։
Կադրերում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ նետում աթոռներ և ստվարաթղթեր։ Ծեծկռտուքի մասնակիցները չեն բավարարվել աթոռներով և գործի են դրել հին ու բարի բռունցքները։
Հատկանշական է, որ զանգվածային ծեծկռտուքին մասնակցում են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։