Վլադիմիր Պոզները կայցելի Երեւան
Ռուս լրագրող եւ գրող Վլադիմիր Պոզները Հայաստանում կներկայացնի «Прощание с иллюзиями» ինքնակենսագրական գրքի թարգմանությունը։
Այս մասին ասուլիսի ժամանակ հաղորդել է Ռուբեն Իշխանյանը՝ նշելով, որ Պոզները տվել է իր համաձայնությունը։
Գիրքը թարգմանել է հայ հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանը, ով պատմել է, որ աշխատանքը բավականին հեշտ է եղել, հատկապես այն մասը, որը նկարագրում է սովոտական շրջանի հաստատումը։
Առաջին անգամ գիրքը լուսյ է տեսել 1990թ․-ին անգլերեն լեզվով, ավելի ուշ հրատարակվել է նաեւ ռուսերեն տարբերակը։ Պոզները նկարագրում է նաեւ Հայաստան կատարած իր այցելության մասին, գրում է, որ ազգը կարողացավ կանգուն մնալ, չնայած 1915թ․-ի Ցեղասպանությանը։