Ուկրաինայում երկրորդ փուլ է լինելու. Զելենսկին ընդդեմ գործող նախագահի
Ուկրաինայում ավարտվեցին նախագահի ընտրությունները: Հրապարակվել են առաջին էկզիթ փուլերի արդյունքները: Յուլիա Տիմոշենկոն արդեն հայտարարել է, թե չի ընդունելու ընտրությունների արդյունքները, իսկ երկրորդ փուլ են դուրս եկել Վլադիմիր Զելենսկին եւ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն:
Համաձայն էկզիթ փուլի, Զելենսկին ստացել է ձայների 30,4 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 17,8:
Պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան միայն առավոտյան:
Top-News.am