Մեծ Բիտանիայի նախարարների կաբինետը Թերեզա Մեյի հրաժարականն է ցանկանում
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը ցանկանում է հասնել վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականին և վարչապետի ժամանակավոր պաշտոակատարի նշանակել, որի թեկնածությունն այժմ քննարկվում է: Այ մասին թվիթերյան իր էջում գրել է The Sunday Times պարբերականի քաղաքական տեսաբան Թիմ Շիփմանը:
«Այսօր խոսեցի նախարարների կաբինետի 11 անդամի հետ, որոնք ցանկանում են, որ վարչապետը հրաժարական տա: Նրանք մտադիր են երկուշաբթի կաբինետի նիստին նրա դեմ հանդես գալ և ցանկանում են ժամանակավոր ղեկավարի նշանակել, որին կտրվի Brexit-ն ավարտին հասցնելու առաջադրանքը»,- ասված է գրառման մեջ:
Շիփմանի խոսքով՝ այս պահին ֆավորիտը նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Դևիդ Լիդինգթոնն է, սակայն այս պաշտոնին հավակնում են նաև արտգործնախարար Ջերեմի Հանթը և շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Գոուվը:
Նշվում է, որ Մեյի հավանական փոխանորդը, ըստ էության, տեխնիկական դեր կկատարի և լիազորությունները վայր կդնի այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից:
Շիփմանը գրում է, որ չնայած թեկնածուներին շուրջ տարաձայնություններին՝ գրեթե բոլորը կողմ են, որ Մեյը հեռանա պաշտոնից, և դա արդեն բավական է, որ վերջինս նշանակի իր հրաժարականի օրը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Daily Telegraph պարբերականը գրել էր, որ նախարարների կաբինետի 21 անդամներից Մեյին նախկինի պես ընդամենը երկուսն են աջակցում: