Ինչպես է կատուն պատժում տիրոջը Queen-ի երգի վատ կատարման համար (Տեսանյութ)
Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է կատուն հարձակվում տիրոջ վրա Queen խմբի երգի վատ կատարման համար: Կենդանու դժգոհության կադրերն յութուբյան իր էջում հրապարակել է կենդանու տերը՝ Գրեգ Մոլիկը:
Ներկա պահին տեսանյութն ունի ավելի քան 78 հազար դիտում:
Կադրերում տեսանելի է, որ Հարվի անունով կենդանին կարողանում է տղամարդու կատարմանը դիմանալ 30 վայրկյանից քիչ: Չհամբերելով` հարձակվում է երգողի վրա և փորձում կծել ձեռքը: Կենդանին հանգստանում է միայն այն բանից հետո, երբ տերը դադարում է երգել: