Ղազախստանի նոր նախագահը առաջինը կայցելի Ռուսաստան
Ղազախստանի նոր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է առաջիկայում այցելել Ռուսաստան պաշտոնական այցով։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Սա նշանակում է, որ Տոկաեւը որպես երկրի ղեկավար առաջին այցը կատարելու է Մոսկվա։ Երկու նախագահները խոսել են նաեւ երկկողմ հարաբերությունների, առկա գործակցության ամրապնդման եւ ընդլայնման մասին։ Հիշեցնենք, որ Տոկաեւը նախագահ է դարձել Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականից հետո՝ մարտի 20-ին։