1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 ապրիլի 2019թ., 00:00
Փաշինյանից հետո Զելենսկու ընտրությունը փոխկապակցված իրադարձությունների շղթա է. Կանդելակի Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը Երևանի քաղաքապե­տարանը հավանաբար կխզի «Սանիթեք» ընկե­րության հետ կնքած պայմանագիրը ԱՄՆ-ն և Հնդկաստանը Շրի Լանկային մի քանի անգամ զգուշացրել են սպասվող ահաբեկչության մասին Զույգն ամուսնացել է օդանավակայանում` ծանոթությունից 12 տարի անց ՀՀ վարչապետի ազգականին հրավիրել են հարցաքննության՝ առայժմ վկայի կարգավիճակով Դոլարն այսօր վաճառվում է առավելագույնը 484, եվրոն՝ 549 դրամով 5 հայեր, որոնք գրավել են Հոլիվուդը Մեծ Բրիտանիայի արգելոցում նկատված հսկա ավանակը կարող է հավակնել աշխարհի ամենամեծ ավանակի տիտղոսին (լուսանկարներ) «Գազպ­րոմ Արմենիայում» նախատեսում են կրճա­տել հիմնականում «սևագործ» հատվա­ծին Ով էր ճիշտ, և ով սխալվեց 72-ամյա Շերը բեմ է բարձրացել հռոմեացի զինվորի կոստյումով՝ ցուցադրելով ոտքերը (լուսանկարներ) Կանադայի երկու նահանգներում վարարումների պատճառով ավելի քան 2,5 հազար տուն է վնասվել Լրիվ «լավ ա». խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց մի շարք օրենքներ Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին Ինչպե՞ս գրանցել ՍՊԸ և ի՞նչ խախտումների դեպքում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին․ (տեսանյութ) Հաղթեց Ուկրաինան՝ կհաղթի նաև Վրաստանը․ Մառնեուլում տոնում են Զելենսկիի հաղթանակը. տեսանյութ Գեղջուկի տոնը և հավերժ աղքատ Հայաստանի տեսլականը Լողավազանի մի քանի տոննա ջուրը երկնաքերից թափվել է մարդկանց վրա (Տեսանյութ) Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 16 հարց Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աղքատությունն իրենց գլխում է, դրա համար էլ անապահով են Սելինա Դողանը Սուրբ Զատիկի նվերներով այցելել է Ստամբուլի քաղաքապետարան Ուկրաինա մուտքի հերթական մերժումից հետո Սաակաշվիլին մտադիր է մի քիչ էլ համբերել Երբ պահանջում են ատել աղքատությունը եւ պարտադիր իմանալ երեք օտար լեզու Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր Կարճ զգեստ, վառ դիմահարդարում. Լիլի Մորտոյի գայթակղիչ հոլովակը Ռուս պատգամավորը վիրավորվել է Comedy Club-ի եւ «Наша Russia»-ի «զզվելի» կատակներից Ադելը կարող է կորցնել բազմամիլիոնանոց ունեցվածքը Ճապոնիայում աշխարհի ամենամեծ ոսկյա լոգարանն են ստեղծել Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 310-ի Ամերիկացին լուսանկարել է հազվագյուտ հանդիպող ալբինոս եղջերուի ՀՀ-ում նվազել են կարտոֆիլի ոչ միայն բերքի, այլև իրացման ծավալները Չարչարանքով օրը երկու կամ երեք հազար դրամ ստացողին աչքալուսանք տվեք՝ վեկտորը ճիշտ է ընտրված Աղքատության խնդիրը խորն է, ատելությունը չի օգնի. կառավարության բանալին «Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործով հարցաքննվել է մոտ 200 հոգի Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել Արդյոք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից. վստահորեն կասեմ՝ կորցրեց. Շարմազանով Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի հասկացել, որ արտաքին քաղաքականությունում չկան «հեղափոխական» ու «հակահեղափոխական» փորձագետներ Ծովախեցգետինների պատյաններից նյութը կարող է օգտագործվել նյարդերի վերականգնման համար Ավերված Մոսուլի պաշտոնյաները ավելի քան 60 մլն դոլար են յուրացրել Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը դարձել «Արարատցեմենտի» սեփականատեր Միջադեպ հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ. գործի է դրել բռունցքները Փաշինյանի հրահանգը. ԵՊՀ ռեկտորին բաց տեքստով ասել են՝ չերեւաս «սեւ շենքում» Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել. Նա չի ուզել Վահրամ Բաղդասարյանի մեքենան «Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին Փաշինյանի եւ Վանեցյանի հարաբերությունները հարթ չեն. Վարչապետը պայման է դրել Մաքսատան պատմությունից հետո ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլ... Փաշինյանի եւ Աղաջանյանի հարաբերությունները լարված են. վարչապետը պահանջել է հրաժարականի դիմում գրել Ուղղորդված է. Ամուլսարի հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետեւում Ավինյանն է Նոր Խարբերդում տղամարդը ծեծել է մորը և հղի կնոջը Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար ամբողջական հիմնարկ են տեղափոխում Արամ Սիմոնյանի դեմ նոր գրոհ է կազմակերպվում «Յուղոտ» պաշտոն. Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն Թրամփը բացարձակապես չի անհանգստանում հնարավոր ինպիչմենթի համար Հայկ Մարությանը թերի է տեղեկացված. Շարժական սրճարանների միության ներկայացուցիչ Հայաստանի 5 քաղաքներում ձյուն է տեղում, Սեւանում բուք է Հերթական սկանդալը հայկական ֆուտբոլում «Մենք քաղաքը տանում ենք առաջ, չենք տանում հետ՝ 90-ականներ». քաղաքապետարանը զգուշացնում է շրջիկ կրպակներին (տեսանյութ) Դավութօղլուն մարտահրավեր է նետում Էրդողանին Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց «Տամբովը» Վարդան Բոստանջյանը շարունակում է պնդել՝ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական հետապնդման են ենթարկում Իրանը ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցներն անօրինական է համարում Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ. քաղաքապետարան Ինչպե՞ս է գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը տնտեսական հեղափոխությունը Grenke Сhess Сlassic ․ Լեւոն Արոնյանի երրորդ ոչ ոքին Երևանը ռուս զբոսաշրջիկների համար մայիսյան տոների ամենաշահավետ ուղղությունն է ճանաչվել Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին Հայաստանը ռեադմիսիոն համաձայնագիր է կնքել 13 երկրի հետ Հրազենային վնասվածք գերեզմանատան մոտ. 22-ամյա երիտասարդը կրակել է տղամարդու ազդրերին Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ) ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը Ոսկե խաղակոշիկ․ Մբապեն կրճատել է Մեսսիից ունեցած տարբերությունը Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը մարզպետների հետ «Իհարկե, վախենում եմ». Զելենսկիի կինը խոսել է Ուկրաինայի առաջին տիկնոջ պարտականությունները ստանձնելու մասին Յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվություն դրսևորում. Սերժ Սարգսյան ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարեց իրանական նավթի ամբողջական արգելքի մասին
Հարցում

Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում․ քաղտեխնոլոգ

«168 Ժամ»-ը գրում է․

««Մեր պարզագույն դիտարկումները ցույց են տալիս, որ վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում, այսօր հասարակությունը շատ ավելի քիչ է վստահում վարչապետին, հատկապես՝ նրա թիմակիցներին, քան՝ նախորդ տարվա մայիսին ու սեպտեմբերին, երբ տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր կառավարության և վարչապետի վարկանիշը շատ ավելի ցածր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին այս տարի, ապա «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ ձայներ կհավաքեր՝ քան դեկտեմբերի 9-ին էր հավաքել։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Մատենադարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր ըստ էության իր ղեկավարած կառավարությունը որևէ ոլորտում չունի ձախողում, ավելին, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս տարի, ապա «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ ձայներ կհավաքեր՝ քան հավաքել էր դեկտեմբերի 9-ին։Քաղտեխնոլոգի խոսքով՝ այն, որ վարչապետի վարկանիշն անկում է ապրում, ունի օբյեկտիվ պատճառներ, և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը երկրի արտաքին կամ ներքին քաղաքական բնագավառում որևէ հաջողություն չի գրանցել։Ինչ վերաբերում է ձախողումներին, քաղտեխնոլոգը նկատեց՝ ձախողումներ կան թե՛ ստրատեգիական, թե՛ տակտիկական։

«Ստրատեգիական ձախողումն այն է, որ մեր կառավարությունը չի ներկայացրել երկրի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը, պատկերացումները, թե ինչպես պետք է լինի Հայաստանը 5 կամ 10 տարի անց։ Այսինքն՝ չի ներկայացրել երկրի զարգացման իր տեսլականը, չի ներկայացրել այն ուղիները, որոնք կտանեն զարգացման, օրինակ՝ սահմանադրական բարեփոխումների, տնտեսական զարգացման հայեցակարգերը, վերջինս իր մեջ կարող էր ներառել գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման հայեցակարգերը, չունենք կրթական ոլորտի զարգացման ու արտաքին քաղաքականության հայեցակարգեր, դատաիրավական համակարգի բարեփոխման հայեցակարգ նույնպես չկա:

Ընդամենը խոսում են անցումային արդարադատությունից, ապօրինի գույքի բռնագրավումից, սա նույնպես ձախողում է։ Տակտիկական ձախողումներից է, օրինակ՝ կառավարության կառուցվածքը, որն այս պահին դեռևս հստակ չէ: Կամ՝ գրավատների, գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հարկերի բարձրացումը. կառավարությունն այդ տնտեսվարողների հետ չի գնացել քննարկումների, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու՝ ներկայացրել է մի ծրագիր, որը հարուցել է նրանց բողոքը»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Ըստ նրա, արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ևս ձախողել է, քանի որ բացակայում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական օրակարգը, ամբողջովին բացակայում են նաև Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Հնդկաստան-Ճապոնիա-Չինաստան քաղաքական օրակարգերը։ Պատկերացում չկա նաև Հայաստանի ու Արաբական աշխարհի և այլ կենտրոնների հետ հարաբերությունների մասին։

«Եթե այս բնագավառները չեն ներկայացնում, ցույց չեն տալիս զարգացման հեռանկարները, և եղած հնարավորությունները չեն օգտագործում հարաբերությունները զարգացնելու համար, ապա դա կոչվում է ձախողում»,- նշեց Ա. Բադալյանը:Ինչ վերաբերում է վարչապետի նշած ներդրումային հետաքրքրությունների ու հիպոթեքային վարկավորման ծրագրի աճին, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ասուլիսին ներկա լրագրողներն այդ հարցում թերացել են, քանի որ վարչապետին չեն խնդրել մանրամասնել իր նշած ներդրումային ծրագրերը։

«Պետք է վարչապետին հարցնեին, որ, եթե նշում է 89 ներդրումային ծրագիր, կարո՞ղ է գոնե 10-ը թվարկել, թե կոնկրետ դրանք որ ոլորտներին են վերաբերում, որպեսզի լրագրողները հետագայում հետաքրքրվեին, թե ինչ եղան կոնկրետ այդ 10 ներդրումային ծրագրերը։ Հիմա վարչապետն անընդհատ կարող է ասել, որ այս կամ այն ծրագիրը գտնվում է դեռևս քննարկման փուլում, և չտալ կոնկրետություն։

Վարչապետն օգտվեց նրանից, որ լրագրողները չեն հետաքրքրվում, և անորոշ կերպով խոսեց 89 ներդրումային ծրագրից, և այս պահին որևէ մեկը չգիտի, թե դրանք ի՞նչ ծրագրեր են, իրականանալո՞ւ են, թե՞ ոչ։ Օրինակ՝ կարող են փոքր խանութ բացել, հիմա այդ խանութը մտնո՞ւմ է այդ 89 ծրագրերի մեջ»,- ասաց նա։

Նշենք, որ Ն. Փաշինյանն ասել էր, որ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ հիպոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով, կառավարության ծրագրերի շրջանակներում՝ 145%, և այսօր երկրում հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է ընդհանուր 30%-ով։ Իսկ ներդրումային ծրագրերի մասով էլ տեղեկացրել էր, որ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

website by Sargssyan