Կոալան անակնկալ կերպով հայտնվել է մեքենայի սրահում
Ավստրալացի գինեգործ Թիմ Ուիթրոուն պատահմամբ բաց է թողել մեքենայի դուռը և օդորակիչը միացրած թողել: Վերադառնալով ՝ նա մեքենայում տեսել է կոալայի: Այս մասին գրել է The Mashable-ը:
Թիմը օդորակիչը միացրած է թողել մեքենայում սպասող իր շան համար, բայց փաստորեն կոալան ևս հովանալու կարիք է ունեցել:
Գինեգործն իր էջում պատմել է, որ ժամեր շարունակ չի կարողացել կոալային մեքենայից դուրս հանել: