«Մոնումենտ»-ի դղյակներն կապամոնտաժվե՞ն
««Մոնումենտի» այգում կառուցված դղյակները, ինչքանով մեզ դուր գան կամ չգան, գրանցված են որպես սեփականություն։ Որևէ գործընթաց սկսելուց առաջ ուսումնասիրվում են դրա իրավական հիմքերը, տարբեր տարածքներում տարբեր իրավական հիմքերով են մարդիկ տնտեսական գործունեություն ծավալել. զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալված տարածքներ են, բայց կան նաև որպես սեփականություն գրանցված տարածքներ, մենք պետք է դա հասկանանք»,- քաղաքապետարանը չի՞ պատրաստվում ապամոնտաժել նաև «Մոնումենտի» այգում կառուցված դղյակները հարցին նման կերպ է պատասխանել ․Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: