Պոմպեոն կատակել է, թե Թրամփն իրեն ինչպես կհեռացնի
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կատակել է՝ ասելով, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի իրեն հեռացնել, ապա այդ մասին կիմանա «Թվիթերից», հայտնում է ABC News-ը:
Պոմպեոն ասել է, որ երկրի նախագահի վարչակազմում կլինի այնքան ժամանակ, մինչեւ Թրամփն իրեն այնտեղից «թվիթով դուրս չի դնի»: Ընդ որում՝ պետքարտուղարը հավելել է, որ դա, հավանաբար, տեղի չի ունենա «այսօր»:
Պետքարտուղարը շեշտել է, որ Թրամփի թիմում աշխատանքը «մեծ պատիվ» է համարում: