Թրամփն իր տարեկան աշխատավարձի քառորդ մասը փոխանցել է ամերիկյան նախարարություններից մեկին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Ներքին անվտանգության նախարարությանն է փոխանցել իր տարեկան աշխատավարձի քառորդ մասը` 100 հազար դոլարը: Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի էջում:
«Թեև մամուլը չի սիրում այդ մասին գրել, և ես դրա կարիքը չունեմ, նախագահի իմ տարեկան աշխատավարձը` 400 հազար դոլար, ես տարվա ընթացքում փոխանցում եմ տարբեր գերատեսչությունների: Այս մեկը ես տալիս եմ Ներքին անվտանգության նախարարությանը»,- գրել է Թրամփը` գրառմանը կից տեղադրելով 100 հազար դոլարի վաուչերի լուսանկարը:
Նշենք, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը հրաժարվել է նախագահի աշխատավարձից, որը տարեկան 400 հազար դոլար է կազմում: Սակայն, քանի որ, ըստ օրենքի, այն պետք է վճարվի, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է գումարն օգտագործել տարբեր բարեգործական նպատակներով: