Վարչապետը դիտել է «44 աստիճանի վրա» ներկայացումը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը: Այն բեմադրվել է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի հիման վրա: Մարտի 18-ը միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։