Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար, այդ թվում՝ ծանրաքարշ
Հունվարի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար:
Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից։