21-րդ դարի ամենաանհաջող գյուտերը
MIT Technology Review ընկերության մասնագետները գնահատել են 21-րդ դարի ամենաանհաջող տեխնոլոգիական գյուտերը:
1.Սեգուեյ
Այդ տրանսպորտային նորամուծությունը շատ վտանգավոր է: Դրա ստեղծողը՝ հենց Ջիմի Հեսելդեն է եղել առաջին «զոհ»ը: Նա ջախջախվել է իր իսկ ստեղծած երկանիվ տրասպորտով:
Սկզբում հայտարարվեց, թե սեգվեյը կփոխի ժամանակակից քաղաքների դեմքը: Սակայն բանն այն է, որ իրականում երկանիվ սկուտերով տեղաշարժվելիս մարդիկ բավական հիմար տեսք են ունենում: Նորամուծությունը խանդավառությամբ չընդունվեց:
2.Google Glass ակնոցները
Հավելյալ իրականության տեխնոլոգիաները հաստատ պետք են, սակայն այն, թե ինչպես են դա իրականացրել Google-ի գյուտարարները, ակնոցների պահանջված լինելու շանս ամենևին չեն տալիս։
3. Էլեկտրոնային քվեարկություն
Այս նորամուծությունը ևս բարդացրել է օգտատերերի կյանքը, կարծում են MIT Technology Review ընկերության մասնագետները: Ընտրությունների ժամանակ ձայների էլեկտրոնային հաշվարկը հնարավորություն է տալիս ցանցահեններին կոտրել ոչ միայն քաղաքական կուսակցության համակարգչի սերվերը, այլև այսուհետ ՝ նախագահական քվեարկության սերվերը:
4.Յուրարանքչյուր երեխային՝ 1 համակարգիչ
OLPC/One Laptop Per Child– Յուրաքանչյուր երեխային՝ 1 համակարգիչ․ այսպիսի ծրագիր կա, որը պետք է հնարավորություն տար աֆրիկյան, հարավամերիկյան, մերձավորարևելյան և ասիական երկրներում յուրաքանչյուր երեխայի ապահովել համակարգչով: Ստացվեց այնպես, որ զարգացող երկրներն ուղղակի հեղեղվեցին էլեկտրոնային նորագույն սարքերով:
5.Փոխված գենոտիպով երեխաներ
CRISPR տեխնոլոգիական ընկերությունը 2018-ին սկանդալային հայտարարություն արեց: Չինացի գենետիկ Հե Ցզյանկունը հայտարարեց խմբագրված գենոտիպով երկվորյակների ծննդյան մասին: Նշեց, որ երեխաները կատարելապես առողջ են և նրանց չի սպառնում ՄԻԱՎ վարակը, ինչն էլ ի սկզբանե եղել է նպատակը: Աշխարհի գիտական միտքը շուտով ընդվզեց․ հայտարարվեց, որ դա անթույլատրելի է, մարդիկ չեն կարող փորձաճագարների վերածվել, հայտնի չէ, թե ինչ մուտացիաներ ի հայտ կգան այդպիսի գենետիկ «խաղերի» արդյունքում:
6.Կրիպոարժույթ
«Առայժմ կրիպտոարժույթը մի քանի առևտրականների համար հարստանալու միջոց է: Մինչդեռ հարյուր հազարավորներին այն դարձնում է աղքատ»,- ընդվզում են տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, բայց ընդունում, որ բլոկչեյն տեխոլոգիաները մեծ ապագա ունեն և կարող են հաջողությամբ օգտագործվել այլ ոլորտներում:
7.Էլեկտրոնային սիգարետներ
Մասնագետների կարծիքով՝ դրանք իսկական չարիք են: Նիկոտինային կախվածություն են առաջացնում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մոտ: Բացի այդ, դրանք վնասակար են թոքերի համար:
8.Սուրճի պլաստիկե բաժակներ
Մարդկության գիտակից մասը հետևողականորեն հրաժարվում է պլաստիկե բաժակներից և օգտվում է ապակյա սպասքից: Դրանց լվանալը մի քանի րոպե է տևում, սակայն այդ մի քանի րոպեն խնայելու համար մարդիկ նախընտրում են պլաստիկե սպասք և արտադրում տարեկան միլիոնավոր տոննաներով չքայքայվող աղբ,- հիշեցնում են մասնագետները:
9.Սելֆի-ձողիկներ
Մարդկության համար շատ ու շատ վտանգավոր հարմարանք է: «Հազարավոր մարդիկ, հատկապես դեռահասներ են զոհվում սելֆի-ձողերով լուսանկարվելիս»,-նշում են MIT Technology Review ընկերության մասնագետները: