Պորոշենկոյի նախընտրական արշավի ժամանակ ծեծկռտուք է եղել
Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախընտրական արշավի ժամանակ նախագահի հակառակորդների և համախոհների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Պորոշենկոյի հանրահավաքին ներկա են գտնվել հարյուրավոր մարդիկ: Որոշ ժամանակ անց հայտնվել են Պորոշենկոյի հակառակորդները՝ նախագահի դեմ կոչեր հնչեցնելով, ինչն էլ քաշքշուկի պատճառ է դարձել:
Հիշեցնենք՝ Ուկրաինայում նախագահական ընտրություններ տեղի կունենան մարտի 31-ին: