Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում մարտի 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 20-ից 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 17-ից 18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-ից 21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում մարտի 18-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: Մարտի 19-ից 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: