Վենեսուելա ռազմական ներխուժումը ճգնաժամի կարգավորման միջոց չէ. Կոլումբիայի նախագահ
Ռազմական ներխուժումը Վենեսուելա երկրում ճգնաժամի կարգավորման միջոց չէ: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, հաղորդում է Il Sole 24 Or-ն:
«Չեմ կարծում, որ ռազմական միջամտությունը խնդրի լուծում է», - ասել է Դուկեն՝ պատասխանելով Վենեսուելա հնարավոր ռազմական ներխուժման մասին հարցին, հատկապես ԱՄՆ կողմից:
Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել էր Վենեսուելայում ճգնաժամ հրահրելու մեջ՝ աջակցելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Դուկեն հայտարարել է, որ կայուն Վենեսուելան համապատասխանում է Ռուսաստանի, ինչպես նաեւ Չինաստանի շահերին: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ավելին անի, որպեսզի վենեսուելական բանակի որոշ անդամներին համոզի «ճիշտ կողմ» անցնել:
«Հուսով ենք, որ Ռուսաստանը կփոխի իր քաղաքական դիրքորոշումը, որպեսզի Վենեսուելայում վերականգնվի ինստիտուցիոնալ կարգը», - ասել է նա: