Հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանն Անդրեյ Մալախովի հաղորդմանը պատմել է Կարոլինա Սարգսյանի վիրահատության մասին (տեսանյութ)
Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը, որին մեղադրանք է առաջադրվել մոսկվաբնակ Կարոլինա Սարգսյանի առողջությանը վնաս հասցնելու մեջ, Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» հաղորդման շրջանակում պատմել է Կարոլինայի վիրահատությունից հետո տեղի ունեցածի մասին:
Ինչպես նշում է Rusarminfo-ն, բժիշկը հեռուստածրագրի շրջանակում նաև ստի դետեկտորով թեստ է անցնել, որի ընթացքում նրան մի քանի հարց են տվել, որոնց մի մասին, ըստ դետեկտորի, նա սխալ է պատասխանել:
Հիշեցնենք, որ Գևորգ Ստեփանյանը 3 ամիս գտնվել է «Բուտիրկա» քննչական մեկուսարանում: Նրա խոսքով՝ կատարվածի պատասխանատվությունն ու մեղավորությունը բուժհաստատության գլխավոր բժիշկ Գուլնարա Շախի և անեսթեզիոլոգ Լև Խիտրինի ուսերին է:
2018-ի նոյեմբերին Մոսկվայի մասնավոր բուժհաստատություններից մեկում Գևորգ Ստեփանյանի իրականացրած քթի պլաստիկ վիրահատությունից հետո Կարոլինան կոմայի մեջ էր ընկել: Նրա կյանքի համար բժիշկները պայքարել են 9 օր: