Նավոյանի գլխում հեղափոխությո՞ւն է
Օրեր առաջ հրապարակվեց «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի նամակն ուղղված ՀՀ վարչապետին, նախագահին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որում հեղինակը կոչ էր անում միջոցներ ձեռնարկել «Լազարևյան ակումբի» դեմ։
Հիշեցնենք, որ « Լազարևյան ակումբը» ստեղծվել է վեջերս Կոնստանտին Զատուլինի ակտիվ մասնակցությամբ, նպատակ ունենալով նոր հարթակ ձևավորել հայ-ռուսական հարաբերությյունների ակտիվ քննարկումների, առաջարկների ու նոր գաղափարների համար։
Եվ ահա, Յուրի Նավոյանը մեղադրում է Զատուլինին, որ « նա նպատակ ունի նպաստելու հայաստանում տապալված քաղաքական ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին»։ Մեջբերումը բառացի է։ Լազարևյան ակումբին Նավոյանը մեղադրում է նաև բազմաթիվ այլ մեղքերի ու լեգենդների մեջ։
Ինչ կատարվեց հետո, դժվար է կռահել։ Բայց այս նամակից օրեր անց Յուրի Նավոյանը հանդես է գալիս նոր հայտարարությամբ, որտեղ իր բուռն աջակցությունն է հայտնում « Լազարևյան ակումբին» և անձամբ Կ. Զատուլինին. «ներկայումս երրորդ ուժերը փորձում են սեպ խրել այդ գործիչների միջև (իր և Զատուլինի), ովքեր երկար ժամանակ է աշխատում են հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ»։ Սա նույնպես բառացի մեջբերում է, որին հետևում է « Լազարևյան ակումբին» վերաբերող գովքը. «Ես դեռևս հոկտեմբերին առաջիններից է, ով հրապարակային հանդես եկավ հայ-ռուսական հարաբերույթունների նոր հարթակի / լազարևյան ակումբի/ ստեղծման դրական աջակցությամբ...»։
Ահա այսպիսի բաներ. նույնը մարդը 2-3 օրում նույն հարցի շուրջ հայտնում է լրիվ հակառակ տեսակետները։
Իսկ իրականությունն այն է, որ Լազարևյան ակումբը պետք չէ բնութագրել ավելին, քան այն կա։ Դա մի նոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս մի սեղանի շուրջ նստեցնել տարբեր քաղաքական հայացքների, տարբեր մտածելակերպի մարդկանց ու անկաշկանդ մթնոլորտում քննարկել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը։ Ինչը և իրականում կատարվել է․ Այլ հարց է կուլիսային պայքարը կա խանդը, որն էլ պատճառ է դառնում իրարամերժ հայտարարությունների։
Վահրամ Գևորգյան
Top-News.am